Թվեր և փաստեր
Հայ օգնության ֆոնդ
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) հիմնադրվել է 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո ու վերջին 20 տարիներին ի թիվս այլ ծրագրերի իրականացրել է բժշկական ուղղվածության մի շարք ուշագըրավ նախագծեր։
Այսօր մեր երկրի առողջապահական համակարգի բազմաթիվ առաջատար մասնագետներ ժամանակին հենց ՀՕՖ-ի օժանդակությամբ են կարողացել վերապատրաստվել արտերկրում ու ծանոթանալով նորագույն մեթոդներին՝ դրանք ներդրել Հայաստանում։
Այս հոդվածում, սակայն, ուզում ենք ներկայացնել մեր կարծիքով առավել հետաքրքիր և հաջողված ծրագրերից մեկի՝ մարզային բժիշկների վերապատրաստման մանրամասները, որը սկիզբ է առել 2005թ.։
Ծրագրի նպատակն է բարձրացնել ՀՀ մարզերի բնակչության առողջապահական սպասարկման որակը` աջակցելով այնտեղ աշխատող բժիշկների շարունակական ուսուցմանը՝ ուղղված նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, մասնագիտական նոր մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը, մարզերի և մայրաքաղաքի բուժհաստատությունների միջև շարունակական կապի ձևավորմանը։
Այս ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից։ Անմիջական իրականացնողը ՀՕՖ-ն է` ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միության համագործակցությամբ։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում որակավորում բարձրացնող շարունակական բժշկական կրթությունը եվրոպական երկրների համեմատությամբ գտնվում է ոչ լիարժեք մակարդակի վրա։ Հեռավոր շրջանների բնակիչները գրեթե հնարավորություն չունեն օգտվելու Երևան քաղաքի առողջապահական ռեսուրսներից։ Այդ պատճառով էլ ծրագիրը նպատակ ունի օժանդակելու Հայաստանի մարզային բժիշկների վերապատրաստմանը` նրանց հնարավորություն տալով ձեռք բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ և ծանոթանալու մասնագիտական նոր մոտեցումներին, մեթոդներին և տեխնոլոգիաներին։
Հայաստանում ներկայումս գոյություն չունի մեկ միասնական կրթական համակարգ, որը պետք է զբաղվի շարունակական բժշկական կրթության կազմակերպմամբ։ Այս ծրագիրը ստեղծված է Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների և ՀՕՖ Բժշկական ծրագրի օրինակով և նպատակներից մեկն էլ Հայաստանի շրջաններում բժիշկ-մասնագետների ցանցի ձևավորումն է։ Հետաքրքիրն այն է, որ Զալցբուրգի միջազգային սեմինարների և ՀՕՖ Բժշկական ծրագրով վերապատրաստված բժիշկներն իրենց հերթին վերապատրաստում են Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բժիշկներին` ստեղծելով արդյունավետ գործող մի շղթա։
Վերապատրաստման նպատակով ընտրվել են տարբեր մասնագիտացումներ ունեցող 125 բժիշկներ` հանրապետության բոլոր մարզերից։ Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են մայրաքաղաքի առաջատար բժշկական հաստատություններում՝ «Արաբկիր», «Քանաքեռ-Զեյթուն», «Նորք-Մարաշ», «Ստրես», «Էրեբունի», «Մալաթիա», «Շենգավիթ» բժշկական կենտրոններում, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, «Դիագնոստիկա» ախտորոշիչ կենտրոնում, ԵՊԲՀ համալսարանական կլինիկաներում, Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ռադիոլոգիայի հանրապետական կենտրոնում, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, «Առիթմոլոգիական սրտաբանական խումբ» կլինիկայում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում։
Վերապատրաստման դասընթացների վերջում բժիշկները հանձնում են
համապատասխան գործնական քննություն, ինչպես նաև կլինիկական դեպքի նկարագրության մեկ ռեֆերատ` երաշխավորված վերապատրաստման ղեկավարի կողմից։
Վերապատրաստման ընթացքում բոլոր բժիշկները մասնակցում են համակարգչային դասընթացներին։ Ընդ որում նախապես որոշվում է նրանց բազային մակարդակը, ապա ընտրվում է համապատասխան ուսումնական ծրագիր։ Իսկ վերապատրաստման վերջում` թեստավորումից հետո, նրանք բոլորը ստանում են համապատասխան վկայականներ։
Ուսումնառության ժամանակ բժիշկները նաև այցելում են Հանրապետական գիտաբժշկական գրադարան, ծանոթանում համաշխարհային էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու մեթոդներին։ Տեղեկատվական այս աղբյուրները օգտագործվում են վերապատրաստման վերջում ներկայացվող ռեֆերատները կազմելիս։ Բժիշկները մասնակցում են նաև բազմաթիվ սեմինարների, որոնց կազմակերպիչներն են` «Առիթմոլոգիական սրտաբանական խումբ» կլինիկան, Անեսթեզիոլոգների ասոցիացիան, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, Երևանի պետական բժշկական համալսարանը։
Ծրագրի կարևոր գործառույթներից մեկն էլ մարզային հիվանդանոցներին բժշկական սարքավորումների տրամադրումն է։ Այս առումով կարելի է առանձնացնել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրին և Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցին համակարգչային շերտագրման սարքեր հատկացնելը։ Բնական է, որ տեսական գիտելիքներին զուգահեռ արդիական սարքավորումներ ունենալը անհամեմատ մեծացնում է մարզային հիվանդանոցներում աշխատող բժիշկների ներուժը և բարձրացնում բնակչության առողջապահական սպասարկման որակը։
Ծրագրի կարևոր բաղկացուցիչ մասերից է ՀՀ մարզերի և մայրաքաղաքի միջև բժշկական տեղեկատվական ցանցի հիմնադրումը, որի նպատակն է մարզերում աշխատող և գիտական ինֆորմացիայից կտրված բժիշկներին պարբերաբար իրազեկել մայրաքաղաքում տեղի ունեցող բժշկական միջոցառումների մասին, ինչպես նաև դեպքերի քննարկման և խորհրդատվության նպատակով կապ ստեղծել մարզերում աշխատող բժիշկների և մայրաքաղաքի առաջատար մասնագետների միջև։
ՀՕՖ բժշկական ծրագրերը Հայաստանում շարունակական բնույթ են կրում և անընդհատ ընդգրկում են առողջապահական նորանոր ոլորտներ։ Կազմակերպիչները, վերլուծելով և ճշգրիտ գնահատելով ՀՀ առողջապահական համակարգի իրական վիճակը, միշտ էլ իրենց ուշադրության և հոգածության առարկա են դարձնում այն ամենաէականը, որն, իրոք, հրատապ բարելավման ու բարեփոխման կարիք ունի։

23.05.2008 Կարդացեք նաև
Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...
14.02.2025
Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...
17.11.2022
Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...
09.09.2022
Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ
2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...
22.07.2021
Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...
17.05.2021
Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...
10.04.2020
- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...
29.11.2019
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...
29.11.2019
Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու: Զարգացող երկրներում միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...
12.07.2018
Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...
14.03.2017
Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են...
12.10.2016
Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...
10.05.2016
Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...
11.03.2016
Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...
02.03.2016
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...
04.12.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYzqluqx' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ